Հայաստանից որևէ պաշտոնական արձագանք չկա, որևէ միջազգային մարդասիրական արձագանք չկա, բայց երբ Ռուբենը ազատության մեջ էր, բոլորը նրա «ընկերներն» էին, իսկ հիմա լուռ են, բոլորը լուռ են, իսկ Ռուբենը ըստ իս, ավել չի լինի ասել ՏՂԱՄԱՐԴՈՒՆ վայել տանումա իր խաչը ու հույս ունի, որ մենք բոլորս կկանգնենք նրա կողքին:
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այս ուրբաթ կայցելի Սպիտակ տուն՝ ստորագրելու համաձայնագիր, որը թույլ կտա ԱՄՆ-ին մուտք ունենալ Ուկրաինայի հազվագյուտ հանքավայրեր: Սակայն Ուկրաինայի առաջնորդն ասում է, թե դեռ առկա են չլուծված խնդիրներ։
Դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն առաջադրվել է 97-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 1-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին հանդիպումներին։
Գրեթե ամբողջովին հողին հավասարեցված Գազայում պաղեստինցիները կարողանում են իսրայելական բանտերից ազատել տալ հազարավոր իրենց հայրենակիցների՝ նրանց փոխանակելով իսրայելցի գերիների և նույնիսկ նրանց աճյունների հետ։
Սննդաբան Իրինա Դյադիկովան «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչ մթերքներից է ստացվում իդեալական նախաճաշը:
Բազպանը պատարագիչ հոգևորականի զգեստի մաս է: Այն կերպասե թևնոց է, որ կրում է հոգևորականը իր աջ և ձախ ձեռքերին՝ դաստակից մինչև արմունկը՝ իբրև վահան չարի դեմ, որպեսզի կարողանա սրբությամբ սպասավորել Աստծուն: Բազպանը կարվում է զգեստի կտորից, յուրաքանչյուրի վրա մեկական խաչով:
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկել են մշակել նոր 250 դոլարանոց թղթադրամ՝ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով: Հարավային Կարոլինայից Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնն ասել է, որ արդեն աշխատում է համապատասխան նախագծի վրա: Սակայն, ինչպես նշում է axios.com-ը, առաջարկը հակասում է ԱՄՆ-ում գործող օրենքին, ըստ որի՝ ողջ անձին չի կարելի պատկերել ԱՄՆ արժույթի վրա:
Լյարդը օրգանիզմի համար բնական զտիչ է, հետևաբար պաշտպանում է այն տոքսիններից և այլ վնասակար նյութերից։ Վատ սովորությունները, հիվանդությունները,սթրեսը և վատ սննդակարգը կարող են հանգեցնել լյարդի խնդիրների: Այո՛, այս ներքին օրգանն ունակ է ինքնաբուժման, բայց դա չի նշանակում, որ դրա առողջ ու ճիշտ աշխատանքի համար խնամքի կարիք չկա։
Պատճառահետևանքային կապի անտեսումը գրեթե միշտ եղել է հայկական քաղաքական իրականության գլխավոր արատը։ Բայց նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ դա է հանգեցրել այսօրվա ողբերգությանը, երբ որպես հետևանք հանդես եկող ամենամեծ քաղաքական արատը դեռևս հաջողությամբ պայքարում է Հայաստանի, հայկականության սկզբնապատճառների, ակունքների դեմ՝ վստահ լինելով, որ առանց պատճառի նոր իրականությունում ինքը մնալու է միակ հետևանքը։