
Թուրքմենստանը երկարաձգել է դեպի Մոսկվա ավիաչվերթները դադարեցնելու որոշումը

«Թուրքմենստանի ավիաուղիները» ևս մեկ ամսով՝ մինչև մարտի 31-ը, երկարաձգել են Աշխաբադ-Մոսկվա չվերթները դադարեցնելու մասին ավելի վաղ ընդունված որոշման ժամկետը։
Ավիաընկերությունը սկզբում 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ն էր չեղարկել Աշխաբադ-Մոսկվա-Աշխաբադ կանոնավոր չվերթները, սակայն փետրվարին ժամկետը երկարացվեց։
Հիշեցնենք, որ Թուրքմենստանի ավիաընկերությունը 2024 թվականի հունիսի 2-ից ժամանակավորապես դադարեցրել է նաև Աշխաբադ-Կազան-Աշխաբադ թռիչքները։
Պաշտոնական հաղորդագրությունում պատճառների մասին չի նշվում, սակայն ավելի վաղ մի քանի արտասահմանյան ավիաընկերություններ ևս դադարեցրել են թռիչքները դեպի Ռուսաստան՝ դեկտեմբերի 25-ին Ակտաուի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո։
Ներկայումս Աշխաբադ-Մոսկվա չվերթերն իրականացնում է ռուսական S7 Airlines ավիաընկերությունը։