
Աբխազիայի հայ համայնքը ընտրությունների 2-րդ փուլից առաջ հայտարարություն է տարածել

Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին տեղի հայ համայնքը հայտարարություն է տարածել:
Հայտարարության նշվում է, որ հայերը պետք է կայացնեն ճակատագրական որոշում, որը կորոշի ողջ Աբխազիայի ապագան, ընդ որում` ոչ միայն առաջիկա տարիների համար:
«Ուզում եմ մեր հանրապետության յուրաքանչյուր բնակչի ասել՝ մի՛ վախեցեք։ Ոչ ոք չի կարող կոտրել մեր կամքը, ոչ ոք չի ստիպի մեզ հրաժարվել սկզբունքներից։ Մենք միասնական ժողովուրդ ենք և միասին այդ ընտրությունը կկատարենք խղճի մտոք՝ առանց վախի ու ճնշման»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ Աբխազիան ընդհանուր տուն է, որտեղ չկան օտարներ և ազգային խտրականություն:
«Բոլորս նույն երկրի քաղաքացիներ ենք, և մեզ վախեցնելու և պառակտելու իրավունք ոչ ոք չունի», – ասվում է տեքստում։