Բաժիններ՝

Ինչպիսի եղանակ է սպասվում մարտ ամսին

Հայաստանում գարնան առաջին ամիսը կլինի տաք՝ բավարար տեղումներով։ Այս մասին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով , տեղումների քանակը՝ նորմային մոտ», – գրել է Ազիզյանը։

Ընդ որում, մարտի առաջին օրերին օդի ջերմաստիճանը կնվազի և կբարձրանա։

Այսպես՝ մարտի 1-ին այն կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև կբարձրանա 4-6 աստիճանով: Երկրի ամենացուրտ կետում ՝ Շիրակում, մարտի 1-ին կլինի -2 աստիճան, իսկ արդեն մարտի 5-ին ՝ +2։ Ամենատաքը կլինի Սյունիքում. մարտի 1-ին այնտեղ սպասվում է +7, իսկ արդեն մարտի 5-ին ՝ +16 աստիճան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս