Ադրբեջանը կստանա թուրքական BMC ընկերության զրահամեքենաներ. Azeri Defence
Ըստ ադրբեջանական մասնագիտացված Azeri Defence կայքի՝ թուրքական մեքենաշինական BMC ընկերությունը Ադրբեջան է արտահանելու զրահամեքենաներ:
Այդ տեղեկությունը, ըստ կայքի, Թուրքիայում անցկացված IDEF-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում իրենց են փոխանցել հենց BMC ընկերությունից:
Հայտնի չէ, թե կոնկրետ որ զրահամեքենաների և ինչ ծավալների մասին է խոսքը, ավելին՝ հայտնի չէ անգամ, թե Ադրբեջանի որ ուժային կառույցին են տրվելու մեքենաները:
BMC ընկերությունը արտադրում է 4×4 և 6×6 ընթացամասերով Kirpi և 4×4 ընթացամասով Amazon զրահամեքենաներ: Ընկերությունը արտադրում է նաև ռազմական բեռնատարներ, ինչպես նաև ոստիկանական ուժերի համար նախատեսված հատուկ տեխնիկա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին՝ ապա տեխնիկան կարող է համալրել բանակի, Պետական սահմանապահ ծառայության, ներքին զորքերի կամ Հատուկ պետական պահպանության ծառայության սպառազինությունը:
Թուրքական Kirpi (Քիրփի) զրահամեքենա
Թուրքական BMC Amazon զրահամեքենա