Բաժիններ՝

ԱՄՆ-ն երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին Սիրիայի նկատմամբ արտակարգ դրությունը երկարաձգելու, ինչպես նաև այդ երկրի նկատմամբ պատժամիջոցները ևս մեկ տարով երկարացնելու մասին: Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Սիրիայի նկատմամբ արտակարգ դրություն էր մտցվել 2004 թվականի մայիսին: Հաջորդող տարիների ընթացքում կարգադրությունը փոխվել էր և լրացվել:

Կոնգրեսին ուղղված հայտարարության մեջ նշվել է, որ Սիրիայում իրականացվող գործողությունները «ոչ միայն սպառնալիք են սիրիացի ժողովրդի համար, այլև անկայունություն են ստեղծում ողջ տարածաշրջանում»: Միաժամանակ Թրամփը հայտարարել է, որ դրանք «ծայրահեղ սպառնալիք են ԱՄՆ ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանն ու տնտեսությանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031