Դրոշմապիտակների տրամադրման հետ կապված խնդրի կարգավորման ուղղությամբ տարվում են աշխատանքներ. ՊԵԿ

Տեխնիկական պատճառներով պայմանավորված` առկա է դրոշմապիտակների տրամադրման հետ կապված որոշակի խնդիր, որի կարգավորման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից:

«Միաժամանակ, հաշվի առնելով տնտեսվարողների շրջանում դրոշմապիտակների պահանջարկի աճը, տեղեկացնում ենք, որ դրոշմապիտակները հաջորդաբար համալրվում են նոր քանակությամբ»,- նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Կոմիտեն հայցում է տնտեսվարողների ներողամտությունը՝ ի հայտ եկած անհարմարությունների համար և տեղեկացնում, որ 2025 թվականի մարտ ամսվա սկզբից կվերսկսվի դրոշմապիտակների տրամադրման գործընթացը տնտեսվարողներին։

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին՝ դիմել և ստանալ իրենց անհրաժեշտ քանակից ոչ ավելի քանակությամբ դրոշմապիտակներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728