
Մենք համաձայնության կգանք, Զելենսկին ստիպված կլինի փոխզիջումների գնալ․ Թրամփ

Մենք բոլորս սպասում ենք այս պատերազմի արագ ավարտին, մենք չենք խոսում անվտանգության երաշխիքների մասին: Այս մասին Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Թրամփը։
«Զելենսկին ստիպված կլինի փոխզիջումների գնալ։ Մենք համաձայնության կգանք, և Ուկրաինան այլևս չի վերադառնա ռազմական գործողությունների։ ԱՄՆ-ն չի ցանկանում շատ զենք ուղարկել Ուկրաինա, Վաշինգտոնը ցանկանում է, որ հակամարտությունը դադարեցվի»,- ասել է Թրամփը։
Թրամփը հայտարարել է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր շփումները գերազանց են, և որ բանակցողներն արդեն սկսել են քննարկել Ուկրաինայի հարցով ապագա համաձայնագրի մանրամասները։