
Հորդանանից և Լիբանանից Սիրիա են վերադարձել 1300 փախստականներ

Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա են վերադարձել 1,3 հազար սիրիացի փախստականներ: Այդ մասին վկայում է փախստականների ընդունման, տեղաբաշխման եւ տեղավորման կենտրոնի տեղեկագիրը:
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1354 փախստական, այդ թվում՝ Լիբանանից «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 365 մարդ (110 կին, 186 երեխա), Հորդանանից «Նասիբ» անցակետով՝ 989 մարդ (297 կին, 504 երեխա)»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Սիրիայի ներսում մշտական բնակության վայրեր են վերադարձել 33 սիրիացիներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: