ԵՄ դիվանագիտության ղեկավարը և Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր:

«Կողմերն ընդգծել են երկկողմ համագործակցության լայն ներուժի առկայությունը և օրակարգային հարցերի առաջմղման համար քաղաքական երկխոսության, այդ թվում ՝ փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728