
Թուրքիան և Ուզբեկստանը զբոսաշրջության ոլորտում ստորագրել են համագործակցության ծրագիր

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը հանդիպել է Ուզբեկստանի էկոլոգիայի, շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխությունների նախարար Ազիզ Աբդուքhաքիմովի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կողմերը զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը զարգացնելու նպատակով ստորագրել են մտադրության և գործողությունների ծրագիր, որով նախատեսվում է ավելացնել Թուրքիայի և Ուզբեկստանի միջև թռիչքները և զբոսաշրջիկների թիվը հասցնել 1 միլիոնի։
Ըստ Էրսոյի՝ վերջին շրջանում նկատելի է երկու երկրների միջև օդային հաղորդակցության զգալի աճ և նպատակադրվածություն կա, որպեսզի ապագայում երկու երկրների ներդրումներով կողմերը ապահովվեն այդ աճի շարունակականությունը։
Իր հերթին Աբդուքհաքիմովն էլ նշել է, որ Թուրքիան և Ուզբեկստանը ունեն եղբայրական կապեր և ստորագրված փաստաթուղը շատ կարևոր է։
Ըստ նրա՝ ներկա պահի դորությամբ Ուզբեկստանից Թուրքիա է մեկնում ավելի քան 250 հազար զբոսաշրջիկ, իսկ Թուրքիայից՝ Ուզբեկստան՝ ավելի քան 150 հազար զբոսաշրջիկ և այս ցուցանիշները ցույց են տալիս, թե որքան բարձր է ներուժը և ինչպես կարելի է այն ավելացնել։