
Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն, որտեղ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ինչպես հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ին, հանդիպումը տեղի է ունեցել ամերիկյան ԶԼՄ-ների ուղիղ հեռարձակման ուղեկցությամբ։
ԱՄՆ նախագահը Սպիտակ տան շքամուտքում անձամբ դիմավորել է Զելենսկուն, սեղմել նրա ձեռքը, երբ նա դուրս է եկել մեքենայից։
Թրամփի հետ հանդիպումից առաջ Զելենսկու գլխավորած ուկրաինական պատվիրակությունը հանդիպել է 13 ամերիկացի սենատորների հետ, որոնցից 10-ը ներկայացնում էին Դեմոկրատական կուսակցությունը, իսկ 3-ը՝ Հանրապետական կուսակցությունը։
Այս հանդիպումը Ուկրաինայի նախագահի հինգերորդ այցն է Սպիտակ տուն