Բաժիններ՝

Փարիզում մեկնարկել են Երկրորդ աշխարհամարտի ավարտի 74-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 8-ին Փարիզում գլխավորել է Ֆաշիզի դեմ հաղթանակի 74-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված արարողությունը: Ավանդույթի համաձայն, գլխավոր հանդիսություններն անցկացվում են Ելիսեյան դաշտերում: Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել է իրադարձությունների վայրից:

Արարողությունն սկսվել է գեներալ Շառլ դե Գոլի հուշարձանին ծաղկեպսակ դնելով, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ղեկավարել է դիմադրությունը գերմանաֆաշիստական զավթիչներին: Հնչել է «Ընկածների հիշատակին» սգո մեղեդին:

Ֆրանսիայի նախագահի հետ միասին զոհվածների հիշատակը լռության րոպեով հարգել են Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը, Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պառլին, Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն, ինչպես նաեւ Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի նախագահները:

«Կլեմանսո» հրապարակից Մակրոնը, Հանրապետական գվարդիայի հեծելազորի էսկորտի ուղեկցությամբ, Ելիսեյան դաշտերով շարժվել է դեպի Հաղթական կամար: Չնայած հորդառատ անձրեւին, արարողության կարգը չի փոխվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս