Բաժիններ՝

Մյանմայի օդանավակայանում կոշտ վայրէջք կատարած ինքնաթիռի բոլոր ուղևորները վնասվածքներ են ստացել

Մյանմայի օդանավակայանում Biman Airlines ավիաընկերության ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով օդանավում գտնվող բոլոր 33 անձինք, այդ թվում և ուղևորներն ու օդաչուները, վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

15 մարդ հոսպիտալացվել է: Նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:

Ինքնաթիռը, որը վատ եղանակային պայմանների հետևանքով կոշտ վայրէջք էր կատարել, բաժանվել էր երեք մասի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս