Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանում Արցախի հարցով լսումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում խորհրդարանականները դատապարտել են Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները:
Ավելի վաղ Զուգդիդիում Վրաստանի բանկի մասնաճյուղում պատանդ վերցվածների առողջական վիճակը, որոնք ազատ են արձակվել, կայուն է, նրանց հարցաքննում են հետաքննչական միջոցառումների շրջանակներում:
«Արցախում իրավիճակը գրեթե նույնն է. շարունակվում է թուրք-ադրբեջանական-ահաբեկչական ագրեսիան, որոշ ճակատներում այդ ագրեսիան բավականին թեժ է։ Մեր ուժերը դիմադրում են, և դիմադրելու ենք մինչև վերջ։ Առհասարակ սա բոլորը պետք է հասկանան»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
ՌԴ պետդումայի՝ ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Լուրերի ազգային ծառայության» հետ զրույցում թվարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքի տարբերակները: Ինչպես նշում է «ՌԻԱ նովոստի»-ն, Զատուլինի խոսքով՝ հենց Ադրբեջանը և Թուրքիան են խաթարել խաղաղությունը տարածաշրջանում, որպեսզի հասնեն ռազմական ռևանշի, այդ պատճառով նրանց պետք է հիշեցնել՝ որ պետությունն է առաջատար հետխորհրդային տարածքում:
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն «Ինստագրամ»-ի իր էջում տեղեկացրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այսուհետ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը: Նախկինում այնտեղ առկա գրքերը, տարբեր աղբյուրները ներկայացված էին «Հայկական կոտորածներ» խորագրի ներքո:
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան, ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքն ու անկախությունը:
Վաշինգտոնում ուրբաթ օրը կկայանա ԱՄՆ պետքարտողարի առանձին հանդիպումները ՀՀ և Ադրբեջանի իր գործընկերների հետ: Քննարկման հիմնական թեման հրադադարի ռեժիմի հաստատումն է: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Razminfo կայքը գրում է․ Հոկտեմբերի 15-ին համացանցում երկու տեսանյութ տարածվեց. առաջինում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները երկու հայի գերեվարում, երկրորդում՝ հրապարակավ գնդակահարում նույն մարդկանց Հադրութում։ Տեսանյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ գործում էր Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման խումբ: Լրացուցիչ այլ դետալների ուսումնասիրությունից կարելի է ենթադրել ու հստակեցնել, որ խմբում կար Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) հատուկջոկատային:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Առկա իրավիճակով պայմանավորված՝ վարչապետ Փաշինյանը հանդիպումներ է ունենում ոչ իշխանական ուժերի, այդ թվում՝ արտախորհրդարանականների հետ։ Նախօրեին հանդիպել էր նաեւ Արցախի նախկին նախագահներին:
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է ԻԻՀ-ում Կատարի Պետության դեսպան Մոհամմեդ բին Համադ Ալ-Հաջրիին, որը դեսպան Թումանյանին փոխանցել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ-Թհանիի ուղերձը՝ հասցեագրված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն և ցինիկ սուտ է:
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն ժամին, երբ ՀՀ ԱԳ նախարարը գտնվում էր Մոսկվայում եւ ՌԴ իր գործընկերոջ հետ քննարկում էր կոնֆլիկտի կարգավորման հարցը, «լայվ» մտավ եւ կոչով դիմեց հանրությանը, որ պետք է զինվել եւ կռվել թշնամու դեմ մինչեւ վերջ։
Ադրբեջանը հրետանի է կիրառում Մարտունու և հարակից գյուղերի ուղղությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Ավստրալիայի ամենամեծ նահանգի` Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:
Հոկտեմբերի 22-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանին և նրան աջակցող Թուրքիային կոչ է անում հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու քաղաքականությունից:
Սփյուռքից եկածներին, որոնք ՀՀ քաղաքացի չեն, օրենքով չենք կարող զինվորագրել:
Չեխիայի իշխանությունները հոկտեմբերի 21-ին կարգադրել են փակել մանրածախ առեւտրի խանութների մեծամասնությունը եւ դադարեցնել ծառայությունների տրամադրումը՝ COVID-19 կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները հոկտեմբերի 22-ին որոշում կընդունեն Գերմանիայի Ռամշտեյնի ավիաբազայում դաշինքի նոր տիեզերական կենտրոնի ստեղծման մասին:
Օրվա ընթացքում Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանները դարձյալ հայտնվել են ադրբեջանական ագրեսիայի թիրախում։
Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի նախկին հրամանատար ծովակալ Իգոր Կասատոնովը գնահատել է Սեւ ծովում պլանավորվող ուկրաինական ռազմածովային բազաների վտանգավորությունը Ռուսաստանի համար։
2020 թվականին կորնոավիրուսի համավարակի հետեւանքով համաշխարհային առեւտրի բնագավառում անկումն անցյալ տարվա համեմատությամբ կկազմի 7 – 9 տոկոս:
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառվ մահացու վախճանների թիվը մեկ օրում հասել է 317-ի՝ մեկ օր առաջվա 269-ի դիմաց: Դա առավելագույնն է ամբողջ համավարակի ընթացքում, հետեւում է Նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներից։
Ղրղզստանում կրկնական խորհրդարանական ընտրությունների անցկացումը պլանավորված է ընթացիկ տարվա դեկտեմբերի 20-ին:
Աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մեր հայրենակիցների բողոքի ակցիաները շարունակվում են: Նրանք պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը, դատապարտել Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից վարձկան ահաբեկիչներին պատերազմում ներգրավելն ու ադրբեջանական բանակի կողմից հայ զոհված զինծառայողների, ռազմագերիների նկատմամբ կատարվող վայրագությունները:
Առնվանզն 12 մարդ է զոհվել, այդքան էլ տուժել այն հրմշտոցի պատճառով, որն առաջացել է Աֆղանստանի Նանգարհարի արեւելյան նահանգի վարչական կենտրոն Ջելալաբադ քաղաքում Պակիստանի հյուպատոսարանի առջեւ այցագրեր ստանալիս:
Այսօր Մոսկվայում կայացավ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, կայացել է նաև Լավրովի հանդիպումն Ադրբեջանի համապատասխան պաշտոնյայի հետ, և ըստ ռուսական TASS լրատվական գործակալության՝ Բայրամովը Մոսկվա է մեկնել ռուսական կողմի հետ խորհրդակցություն անցկացնելու համար։ 168 TV-ի «Ռեվյու» հաղոդաշարի եթերում «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանը նկատեց, որ, առհասարակ, պատերազմի ընթացքում հնարավոր չէ խոսել բանակցությունների մասին, ուստի հիմա կողմերն իրենց հանդիպումներով խորհրդակցություններ են անցկացնում և փորձում հող նախապատրաստել բանակցությունների համար։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 21-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները շարունակվել են բոլոր ուղղություններով: Այսօր թեժ է եղել նաև կենտրոնական ուղղությունը:
Բարեբախտաբար, Թրամփը վերջերս հայտարարեց, որ եթե պարտվի ընտրություններում՝ կլքի Միացյալ Նահանգները: Դա ամենալավ բանն է, որ նա ասել է վերջին չորս տարիների ընթացքում․․․ Հավանաբար, նա անհանգստացած է, որ ընտրություններում պարտվելու դեպքում կհայտնվի բանտում՝ բազմաթիվ հանցագործությունների համար, որոնք գործել է ինչպես պաշտոնավարման ընթացքում, այնպես էլ պաշտոնը զբաղեցնելուց հետո: Միակ խնդիրն այն է, թե որ երկիրը կցանկանա ապաստան տալ նրան. միգուցե Թուրքիան կամ Ադրբեջանը: Կամ գուցե Իսրայելը: