Բաժիններ՝

Ստամբուլի դատարանը դատապարտել է Ջեմալ փաշայի թոռանը

Հայոց ցեղասպանության ոճրագործ Ջեմա փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը Քրդական բանվորական կուսակցության (PKK) քարոզչությունն անելու հիմնավորմամբ մեղավոր է ճանաչվել՝ պարտավորվելով վճարել 3 հազար 360 թուրքական լիրա (ավելի քան 500 ԱՄՆ դոլար) տուգանք: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Ի սկզբանե Ստամբուլի դատարանը մտադիր է եղել նրան 2015 թվականին տպագրված հոդվածի համար ազատազրկել 3 տարի և 22 օրով, սակայն բողոքարկումներից հետո կալանքը փոխվել է տուգանքի:

Որոշման առնչությամբ Ջեմալն ասել է. «Մասնագիտական ողջ կյանքիս ընթացքում երբեք քարոզչությամբ չեմ զբաղվել, պաշտպանել եմ խաղաղությունը: Քրդական հարցի վերաբերյալ չորս գիրք, հազարավոր հոդվածներ եմ գրել, որոնցից յուրաքանչյուրի մեջ խաղաղություն կա: Այսքան տարի անց ինձ ահաբեկչական քարոզչություն անելու հիմքով բանտարկելու տրամաբանությունը որևէ կապ չունի իրավունքի և ազատության հետ: Այսօր շատերը շարունակում են մնալ երկաթե ճաղերի հետևում: Այսօր իմ շատ ընկերներ և մեծ թվով անուններ բանտերում են: Թուրքիան աշխարհում մամուլի ազատության ցուցանիշով 180 երկրների շարքում միայն 157-րդն է: Մի երկրում, որտեղ չկա մամուլի ազատություն, չի կարող խոսք գնալ ժողովրդավարությունից ու օրենքից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս