Գարշահոտ և ճահճացող ավտորիտարիզմի ճանապարհին. Հայաստանը՝ The Economist-ի «2024-ի ժողովրդավարության ինդեքսում»

Բրիտանական Economist intelligence unit-ը երեկ հրապարակել է 2024թ. ժողովրդավարության ինդեքսը, որտեղ Հայաստանը պահպանել է իր «հիբրիդային ռեժիմի» պիտակը։

Որպեսզի լավ պատկերացնեք, թե ինչ է նշանակում «հիբրիդային ռեժիմ», հիշեցնեմ.

Հիբրիդային ռեժիմներ. ընտրություններն ունեն էական խախտումներ, որոնք հաճախ խանգարում են նրանց լինել և՛ ազատ, և՛ արդար: Ընդդիմադիր կուսակցությունների և թեկնածուների վրա իշխանության ճնշումը կարող է սովորական լինել: Կոռուպցիան հակված է համատարած լինելու, իսկ օրենքի գերակայությունը թույլ է: Քաղաքացիական հասարակությունը թույլ է. Որպես կանոն, տեղի են ունենում ճնշումներ, և ճնշումներ լրագրողների նկատմամբ, իսկ դատական համակարգն անկախ չէ:

Կրկնեմ, ոչ ոք չի պնդում բրիտանական զեկույցի անաչառության հարցում, այն միշտ էլ աշխարհաքաղաքական համատեքստ է ունեցել, և այս զեկույցում էլ առկա է ակնհայտ քաղաքական տարրը։

Կարդացեք նաև

Սակայն անգամ այս պարագայում, Հայաստանի գործող իշխանությունների աշխարհաքաղաքական հովանավորներն ամբողջությամբ չեն կարողանում նկարել հաջողություններ ժողովրդավարության ոլորտում։

Ավելին, Հայաստանը ոչ միայն մնացել է հիբրիդային ռեժիմ, այլև կրկին վատթարացրել է իր ցուցանիշները նախորդ տարվա համեմատ։ Հայաստանի ժողովրդավարության գնահատականը նախորդ ցուցանիշից կրկին նվազել է՝ դառնալով 5.35՝ տասից, և նվազելով 0.07 բալով:

Համաշխարհային դասակարգմամբ Հայաստանի դիրքը երկու հորիզոնականով բարելավվել է. այլ երկրներում նույնպես արձանագրված հետընթացի պատճառով նախորդ տարվա 84-րդ տեղի փոխարեն՝ այս անգամ մենք 82-րդն ենք։ Այս առումով մեր «բաստիոնը», մեր «փարոսը», մեր «ուղենիշային աստղը» զիջել է ոչ միայն եվրոպական երկրներին, այլև Զամբիային, Բութանին, Լեսոթոյին, Գանային և Սուրինամին։

Հատկանշական է կառավարման ճգնաժամի մասին վկայող կառավարության էֆեկտիվության ցուցանիշի շարունակական և զգալի անկումը՝ 4.64-ից այն դարձել է 4.29։

Օրերս ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի եզրափակիչ փաստաթղթում նիկոլական ուսապարկերի և եվրոպացիների քվեարկությամբ Հայաստանի ռեժիմն անվանվեց «լիարժեք ժողովրդավարություն», սակայն գեոպոլիտիկ շահերով պայմանավորված՝ նման ստերը բացահայտվում են առավել մասնագիտական զեկույցների արձանագրումներով։

Հիշեցնեմ նաև, որ նույն «Թրանսփերենսի Ինթերնեշնլի» և «Ֆրիդոմ Հաուսի» վերջին զեկույցներով Հայաստանը չի բարելավել իր ցուցանիշները ո՛չ կոռուպցիայի դեմ պայքարի, ո՛չ էլ ազատությունների ոլորտներում։

Անգամ դրսի աչքով է երևում, որ Հայաստանը գարշահոտ և ճահճացող ավտորիտարիզմի ճանապարհին է։

Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«
Ձորաղբյուր» ՏԿՀ

28.02.2025

 

Տեսանյութեր

Լրահոս