
ՌԴ-ն և Իրանը պայմանավորվեցին աշխատել ԳՀՀԾ-ի բոլոր կողմերի հետ, բացի ԱՄՆ-ից. Լավրով

Ռուսաստանը եւ Իրանը պայմանավորվել են աշխատել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի բոլոր կողմերի հետ, բացի ԱՄՆ-ից: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցները խանգարում են ՌԴ-ի եւ Իրանի առեւտրական համագործակցությանը, Մոսկվան եւ Թեհրանը նոր ուղիներ են որոնելու, հավելել է նախարարը: Լավրովի խոսքով՝ Իրանի հետ հաշվարկների ԵՄ-ի INSTEX մեխանիզմը նվազ արդյունավետ է, քան պլանավորվում է: Իրանական միջուկային գործարքի մնացած մասնակիցները կանցկացնեն կոնսուլտացիաներ, բայց հազիվ թե առաջիկայում կայանա նախարարների հանդիպում, նշել է ՌԴ ԱԳ նախարարը:
Լավրովը համոզված է, որ ԱՄՆ-ը չի վերադառնա Իրանի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարմանը: Նա անիրատեսական է համարել ԱՄՆ-ի ճնշման ներքո Սիրիայից Իրանի հեռանալը: