Իսպանիայի Կոնգրեսը հոկտեմբերի 6-ի լիագումար նիստում միաձայն ընդունել է հայ ժողովրդին զորակցության հայտարարություն՝ վերահաստատելով իր անհանդուրժողականությունը ռազմական գործողությունների նկատմամբ։
ՊՆ-ն հայտարարել է։
Հոկտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակվեց «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ և «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերնագրով հոդվածը, որտեղ իբրև ներկայացրել են Հայաստանին Ադրբեջանի ներկայացրած 5 պահանջները։ Մինչդեռ, 2022 թվականի մարտին մամուլում հրապարակված Ադրբեջանի հինգ պահանջները բոլորովին այլ բովանդակություն ունեին, մինչդեռ «Հայկական Ժամանակ»-ում հրապարակված պահանջները սրանք էին.
Հայաստան վերադարձած ռազմագերիներին, որոնք գերեվարվել էին ադրբեջանական վերջին հարձակման ժամանակ, ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները տեսակցել էին սեպտեմբերի 23-ին։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Փաշինյանի ու Էրդողանի ջերմ հանդիպումը
Վրաստանում, Իմերեթի շրջանի Խարագաուլիի մունիցիպալիտետում ֆիզիկական բռնության են ենթարկել Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության անդամ Լևան Խաբեիշվիլիին։
Ադրբեջանի զինված ներխուժումները և Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքին հարվածներ հասցնելը ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ լրագրողի խնդրանքով անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում օրեր առաջ հրապարակված հոդվածին, որում, վկայակոչելով «հավաստի աղբյուրի», նշված է, թե ինչ ցանկություններ ունի Ռուսաստանը Հայաստանի վերաբերյալ։
Մոսկվան համալիր աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի դաշնակիցներ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին: Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պլանավորում մասնակցել Եգիպտոսում նոյեմբերին անցկացվող ՄԱԿ-ի պարփակ կոնվենցիայի կողմերի խորհրդաժողովին, որը նվիրված է լինելու կլիմայի փոփոխություններին:
Թեկուզև ժամանակի առումով արդեն ուշ է, ես, համենայն դեպս, կարծում եմ, որ Պրահայում Փաշինյանը նախ պետք է խուսափի փաստաթուղթ ստորագրելու ժամկետների պարտադրանքից, ապա ամեն կերպ փորձի դուրս գալ Ադրբեջանի թելադրած և պարտադրած ու ոչ մի լավ տեղ չտանող այդ օրակարգից և փակ շրջանակից։ Բանակցային այս օրակարգն այնքան նեղ ու միակողմանի է, որ սեղանի վրա առկա հարցերի շուրջ որևէ առևտուր միանշանակ լինելու է ի վնաս Հայաստանի։
«Պետք է ոչ թե պատրաստվենք խաղաղության, այլ պատերազմի». Վարդան Ոսկանյան
Մակրոն-Էրդողան-Ալիև ջերմ զրույց. Փաշինյանն ու Միրզոյանը՝ դիտորդ
Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Մոհբերը Կասպյան տնտեսական համաժողովում առաջարկել Է ընդհանուր տնտեսական գոտի, ինչպես նաեւ կանաչ մաքսային միջանցք ստեղծել Մերձկասպյան տարածաշրջանում:
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկում է ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի շրջանակում քննարկվելու է Եվրոպական քաղաքական համայնքի ձևավորումը՝ մի մարմնի, որը միտված է մայրցամաքում անվտանգության ամրապնդմանը։
Գրեթե ողջ քաղաքակիրթ աշխարհից հնչած դատապարտումներն ու հետաքննություն անցկացնելու կոչերն ընդունելու փոխարեն՝ պաշտոնական Բաքուն փորձում է արդարացումներ գտնել իր զինծառայողների կողմից իրականացված հրեշավոր վայրագություններին։
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի քանի կարևոր մեջբերում Արցախի անվտանգության խորհրդի ընդլայնված կազմի հոկտեմբերի 3-ի սկզբունքային հայտարարությունից՝
Ղազախստանի քաղաքական միավորումները ժողովրդական կոալիցիա են ստեղծել հաջակցություն նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւի՝ պետության ղեկավարի առաջիկա ընտրություններում նրա թեկնածությունն առաջադրելու համար:
Մինչ Պրահայում կկայանա Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև-ԵՄ-Ֆրանսիա քառակողմ հանդիպում, հայտնի դարձավ, որ բարձրաստիճան ևս մեկ հանդիպում է ծրագրվում նոյեմբեր ամսին: Այս մասին հայտնի է դարձել այսօր Պրահայում կայացած ԵԽ նախագահ Շառլ Միշելի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո տարածված պաշտոնական հաղորդագրությունից:
Եվրամիության ներքին շուկայի հարցերով հանձնակատար Թյերի Բրեթոնը Կիևի՝ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու հայտը դեմարշ է անվանել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հոկտեմբերի 6-ին առնվազն 30 մարդ, այդ թվում երեխաներ, են զոհվել Թաիլանդում իրականացված հրաձգության հետեւանքով այն բանից հետո, երբ անհայտ անձը կրակ է բացել Թաիլանդի հյուսիս-արեւելքում:
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվել են են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել Է, որ Գերմանիան եւ Ֆրանսիան «կարող Էին ավելին անել» Ուկրաինային սպառազինությունների մատակարարման առումով:
Հայ-ադրբեջանական սեպտեմբերյան պատերազմից հետո Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում գլխավոր միջնորդի դերակատարությունը Բրյուսելից անցավ Վաշինգտոնին: Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ, հոկտեմբերի 2-ին Ժնևում կրկին արևմտյան միջնորդությամբ Միրզոյան-Բայրամով հանդիպումներ տեղի ունեցան, նախօրեին՝ հոկտեմբերի 4-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը:
Թուրքիայում Շվեդիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն` շվեդական պետական հեռուստատեսությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի անձի հասեցին «վիրավորական» հաղորդում հեռարձակելու կապակցությամբ։
Հոկտեմբերի 6-ին պլանային տարհանում է սկսվել Գերմանիայի Դրեզդեն քաղաքում (Սաքսոնիայի երկրամաս), որտեղ նախօրյակին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբ են գտել: Ինչպես հաղորդել է քաղաքի ոստիկանությունը, տարհանումը վերաբերում է շուրջ 3,3 հազար մարդու։
Եթե սրանք են Ադրբեջանի պահանջները, պետք է դադարեցնել բանակցությունները և դիմել ՄԱԿ. Լևոն Գևորգյան
«Խաղաղության պայմանագիր» եզրույթն ինքնին խնդրահարույց է. այն կապելու է ՀՀ-ի ձեռքերը. Լևոն Գևորգյան
ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոնի Ջենքինսը Վրաստանում է։ Նա մասնակցում է Կենտրոնական Ասիայի և Կովկասի կենսաանվտանգության ասոցիացիաների կոնֆերանսին:
Այսինքն՝ ըստ «հավաստի աղբյուրի», Արցախը 7 անգամ հանձնել են Ադրբեջանին, բայց նա մեծահոգաբար չի վերցրել։ Այնուհետև եկավ թավշյա կտրիճը, չեղարկեց նախորդ 7 հանձնումը, ամեն ինչ զրոյից սկսեց, Հայտարարեց «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» և 2020թ-ին պատերազմով «չհանձնեց» Արցախի 80%–ը։ Հիմա էլ պատրաստվում է «չհանձնել» մնացած 20%–ը։ Փաստորեն Բաքվում աշխատում են «7 անգամ չափիր, մեկ` կտրիր« սկզբունքով. մինչև Հայաստանում իշխանության չեկավ թավշյա կտրիճը, իրենք դեռ չափում էին։