Բաժիններ՝

Ես պատրաստ եմ վերսկսել երկխոսությունը Պուտինի հետ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Եթե նախագահ Պուտինն ունի լուրջ առաջարկներ և պատրաստ է վերսկսել երկխոսությունը, որը կհանգեցնի խաղաղ կարգավորման՝ միջազգային իրավունքի համաձայն, Ֆրանսիան միշտ կլինի այն պետությունը, որն աջակցություն կցուցաբերի և չի խնայի իր ջանքերը արդյունքի հասնելու համար», – ասել է Մակրոնը ԵՄ գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Իմ հեռախոսահամարը չի փոխվել»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս