Իրանի առևտրաշրջանառության ծավալը 15 հարևան երկրների հետ ընթացիկ տարում ավելացել է 11,4 տոկոսով՝ կազմելով 38,62 մլրդ դոլար։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը հայտնել է Ճապոնիայի հետ երկկողմ և միջազգային համագործակցությունը զարգացնելու և երկու երկրների միջև առևտուրն ավելացնելու Իրանի պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով ՄԱԿ բարձր ներկայացուցիչ Ռաբաբ Ֆատիմային:
Ադրբեջանական քարոզչամեքենան ժամանակ առ ժամանակ ակտիվացնում է ՀՀ սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության հարցը:
Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացման հարցում որոշում կկայացնի Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունների արդյունքներով. այս մասին Բաքում մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը:
Իսրայելի հյուսիսում օդային հարվածների ազդանշաններ են հնչել: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը «Տելեգրամ»-ի իր ալիքում:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը Ռուսաստանից հեռավար տարբերակով ներկայացրել է քաղաքական իր պայքարի նպատակները, այնուհետև պատասխանել լրագրողների հարցերին:
Արևմուտքի կողմից Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը չի կանգնեցնի Ռուսաստանի հետ հակամարտությունը, այլ կերկարաձգի այն։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
Ադրբեջանում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների բացակայությունը ինտեգրացիոն մի շարք միավորումների միջոցառումներից։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն դեկտեմբերի 14-ին մեկնարկել է երկրի խորհրդարանի առջև տեղադրված Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակի տեղադրման արարողությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Հայաստան-Ադրբեջան ուղիղ ձևաչափով տարածված համատեղ հայտարարությունից հետո հասարակական-քաղաքական դիսկուրսում կրկին ակտիվ օրակարգ է եկել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի կնքման թեման։
Deutsche Welle պարբերականը հաղորդում է, որ գագաթնաժողովից առաջ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպում են անցկացրել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, որը սպառնացել է, որ կարգելափակի Ուկրաինայի հետ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով դիմել է ԵՄ 27 առաջնորդներին, որոնք մասնակցում են Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովին։ Այնտեղ, մասնավորապես, կարող է որոշում կայացվել Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու մասին:
Ղարաբաղից հրաժարվել ենք ոչ թե մենք, այլ Հայաստանը. Պուտին
Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիայի կարծիքով՝ ՀՀ կառավարության տեսլականն ու նախաձեռնությունները, որոնք վերաբերում են կովկասյան տարածաշրջանի զարգացմանը, շատ արժեքավոր են:
Բոտսվանայի ԱԳ նախարարը վստահեցրեց՝ իրենց թիմը պատրաստ է գործընկերությունն էլ ավելի առաջ տանելու:
Երեք տարի առաջ տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո պատմական հնարավորություն է ստեղծվել տարածաշրջանում խաղաղության հասնելու համար:
Նրա դիտարկմամբ՝ կապակցվածության ծրագրերն ավելի միասնական իրականացնելու համար թուրքական կողմը տրանսկասպիական արևելք-արևմուտք միջին միջանցքի նախաձեռնությունն է մշակել: Նրա բնորոշմամբ՝ միջին միջանցքը կարևոր նախաձեռնություն է, որում էական նշանակություն ունեն բազմամոդալ տրանսպորտային ուղիները, որոնք, անցնելով կովկասյան տարածաշրջանով, հատում են Կասպից ծովը և հասնում մինչև Կենտրոնական Ասիայի երկրներ ու Չինաստան:
Ադրբեջանական կողմը շուտով կներկայացնի իր դիրքորոշումը Հայաստանի կողմից առաջարկված խաղաղության համաձայնագրի պայմանների վերաբերյալ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այա մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի գլոբալ նախագահ, Բոտսվանայի արտաքին գործերի նախարար Լեմոգանգ Կվապեի կարծիքով՝ մատչելի և հասանելի տրանսպորտային համակարգը պետությունների տնտեսական աճի խթանման կենսական նախապայմաններից է։
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) դադարեցրել է մարտական գործողությունները Գազայի հատվածի հարավի Ռաֆահ քաղաքի առանձին շրջաններում և բացել հումանիտար միջանցք։ Այդ մասին հայտնել է ԻՊԲ արաբալեզու խոսնակ Ավիչայ Ադրային։
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի համապատասխան որոշումը հրապարակվել է երկրի կառավարության կայքում։
Հասան Բիթմեզը դեկտեմբերի 12-ին խորհրդարանում ելույթի ժամանակ կորցրել էր գիտակցությունը, ինչից հետո տեղափոխվել էր հիվանդանոց։
Զովիգյանը հավելել է. «Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շրջափակումը չի ավարտվել, քանի որ տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքը դեռևս հեռու է ապահով լինելուց, տուն վերադառնալու ճանապարհ դեռևս չկա»:
Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ Բայդենն անդրադառնում է երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներին և կասկածի տակ է դնում հանրապետականների ներգրավվածությունը դրանց լուծման հարցում։
Մոլորակի 570 միլիոն մարդկանց համար, ովքեր ապրում են դեպի ծով ելք չունեցող 32 զարգացող երկրներում, կապակցվածությունը բարգավաճման բանալին է:
Պաշտպանական բյուջեի նախագծով նախատեսվում է 5,2 %-ով բարձրացնել զինծառայողների աշխատավարձը, գնել նավեր, սպառազինություն և ինքնաթիռներ։ Նախատեսվում է նաև 300 միլիոն դոլարի անվտանգության աջակցություն Ուկրաինային։
Ըստ մեղադրանքների՝ իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խոշորագույն խմբակցության գործիչները վերջին հինգ տարիների ընթացքում անձնական օգտագործման համար ապօրինաբար յուրացրել են հասարակության և բիզնեսի կողմից առնվազն 500 միլիոն իեն (ավելի քան 3,4 միլիոն դոլար) գումարի քաղաքական նվիրատվությունները:
Ավելի վաղ Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը հայտարարել էր, որ Բիշքեկն ու Դուշանբեն արդեն համաձայնեցրել են երկու երկրների միջև սահմանային գծի շուրջ 90%-ը։