Լավ պայմաններ հայկական ավիաընկերությունների համար․ ՀՀ-ն ու ՌԴ-ն համաձայնություն են ձեռք բերել

Ռուսաստանի և Հայաստանի միջև կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել օդանավակայանային և աերոնավիգացիոն սակագների և վճարների ներդաշնակեցման վերաբերյալ։

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ամփոփելով հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական նիստի արդյունքները։

«Կարևոր համաձայնություն է ձեռք բերվել օդանավակայանների ու աէրոնավիգացիաների գների ներդաշնակեցման վերաբերյալ։ Դա լավ պայմաններ կապահովի հայկական ավիաընկերությունների համար, ինչպես նաև կստեղծվի լավ հիմք զբոսաշրջության զարգացման համար։ Մեր տվյալներով երկու երկրների միջև զբոսաշրջային փոխադարձ այցերն ակտիվորեն աճում են»,- ասաց Օվերչուկը։

Նրա խոսքով՝ ռուսաստանցիները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի մշակույթի և պատմության նկատմամբ։

«Այստեղ ուղևորվում է շատ մեծ զբոսաշրջային հոսք։ Այս տարվա ընթացքում ՌԴ-ից շուրջ 850 հազար մարդ է այցելել Հայաստան։ Հայաստանից մոտ 260 հազար զբոսաշրջիկ է եկել Ռուսաստան», – նշեց ՌԴ փոխվարչապետը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031