Ադրբեջանը հաստատակամ է նպաստելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության գործընթացին. Բայրամով
Ադրբեջանը վճռական է Հայաստանի հետ կարգավորման և խաղաղ գործընթացի առաջմղման հարցում:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 47-րդ նիստում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:
Նա նշել է, որ ներկայումս տարածաշրջանում խաղաղության կառուցման համար բարենպաստ պայմաններ կան: