ՌԴ-ն փաստացի աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործմանը․ Օվերչուկ
Ռուսաստանի Դաշնությունը փաստացի աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործմանը։ Դեկտեմբերի 15-ին հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական նիստին այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Փաստացի աջակցում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործմանը՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով ֆինանսավորելով Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի չորրորդ տրանշի շինարարությունը։ Այս ուղղությամբ աջակցության ծավալն այժմ 150 միլիոն դոլար է։ Այժմ նաև հիմնադրամի կոլեգիալ մարմինների համաձայնեցման փուլում է գտնվում Քաջարանի թունելի կառուցմանն աջակցելու որոշումը։ Այնտեղ աջակցության ծավալը կլինի 200 միլիոն դոլար»,- ասաց Օվերչուկը։