Հայկական և ռուսական ընկերությունների միջև ռուբլով հաշվարկների մասնաբաժինը հասել է 90 %-ի

Հայկական և ռուսական ընկերությունների միջև ռուբլով հաշվարկների մասնաբաժինը գերազանցել է 90,3 տոկոսը։ Այս մասին ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Երևանում Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Ռուսական և հայկական տնտեսվարողների միջև հիմնական հաշվարկները կատարվում են ռուսական ռուբլով։ Ռուսական ռուբլու մասնաբաժինը փոխադարձ հաշվարկներում 2023թ. հունվար-սեպտեմբերին հասել է 90,3 տոկոսի»,- ընդգծեց Օվերչուկը։

Նրա խոսքով՝ սա լավ, կարևոր ցուցանիշ է, որը թույլ է տալիս բավականին արդյունավետ փոխգործակցել և զարգացնել առևտրատնտեսական կապերը:

Տեսանյութեր

Լրահոս