Առաջընթաց ենք արձանագրում ՌԴ-ի և ՀՀ-ի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ոլորտում. Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մատնանշեց Ռուսաստանի և Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը:

Օվերչուկն այս մասին խոսեց Երևանում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում:

Լրագրողների հետ զրույցում Օվերչուկը մանրամասնեց, որ նիստը նվիրված է եղել տնտեսության, տրանսպորտի, կրթության, մշակույթի ոլորտների համագործակցությանը վերաբերող հարցերին, ընդգրկել է համագործակցության գրեթե բոլոր ուղղությունները:

«Մենք լավ առաջընթաց ենք արձանագրում Ռուսաստանի ու Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ոլորտում»,-ասաց ՌԴ փոխվարչապետը:

Արդեն նիստի ընթացքում նա ընդգծեց, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրային գործընկերն է, 2023 թվականի 9 ամիսների ընթացքում առևտրաշրջանառության ծավալը 43.5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը և հասել 4.4 միլիարդ դոլարի: Նա խոսեց նաև գյուղատնտեսական ապրանքների արտահանման և ներմուծման լավ ցուցանիշների մասին:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև տրանսպորտային փոխգործակցությանը, ուղևորներին մատուցվող տրանսպորտային ծառայությունների բարելավմանը վերաբերող հարցերը։

Տեսանյութեր

Լրահոս