Ինչ-որ պահից տեղեկություններ տարածվեցին, թե իբր դա թուրքական կողմի միջամտության արդյունք է, բայց որևէ մեկն այս պահին հստակ չի կարող ասել՝ հավաստի՞ է այդ տեղեկությունը, թե՞ ոչ: Հստակ է մի բան՝ յուզերը, որը տարածել է այդ ծրագիրը, օգտվում է Google համակարգի հայերեն թարգմանության ծրագրից: Հետևաբար, հիմքում, վստահաբար, հայերը չեն: Չի բացառվում, որ որևէ մեկը՝ ընկալելով իրավիճակը, պարզապես լավ բիզնես է մտածել և դրանով գումար է վաստակում, բայց դրանց օգտագործումը կարող է նաև վտանգավոր լինել՝ վիրուսներ տարածելու առումով: Ամեն դեպքում՝ չարժե օգտվել այդ ծրագրից:
Մոսկվան հուսով է, որ Երևանին ու Բաքվին ուղղված կոչերը լսելի են եղել: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Այս իրավիճակի սրումն անսպասելի էր բնակչության համար, իսկ մեր բանակը ցույց տվեց, որ մեր բանակի համար այն անսպասելի չի եղել. այն ծրագիրը, ինչ Ադրբեջանն էր մշակել, ձախողվել է»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ` խոսելով ղարբաղաադրբեջանական սահմանային լարված իրավիճակի մասին՝ նման տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Ըստ նախկին նախարարի՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը խնդիր չի դրել պատերազմ սկսելու, այլ ունենալով տարբեր նպատակներ՝ ներքին և արտաքին, ցանկանում է փոխել շփման գծի դասավորությունը՝ ի օգուտ իրեն.
«Այս ողբերգական մարտերի պատասխանատվությունը Բաքվի և Երևանի քաղաքական իշխանությունների վրա է: Մարտերը դադարեցնելու համար Երևանն ու Բաքուն դիմում են միջազգային խաղացողներին: Դա անիմաստ է»,- նման տեսակետ հայտնեց Ռիչարդ Կոզլարիչը: Վերջինիս համոզմամբ՝ պետք է դադարեցնել Մինսկի խմբին մեղադրել այն բանի համար, որ Երևանն ու Բաքուն չեն բանակցում լրջորեն:
Հայաստանը պետք է իրավական քայլեր ձեռնարկի՝ կապված Ադրբեջանի ռազմական գործողությունների հետ: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կարծիքով` հայկական կողմը պետք է հավաքի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների ապացույցները, և մոտակա շրջանում ԵԽԽՎ բանաձևի և հայտարարության նախագիծ պետք է ունենալ այս վայրագ գործողությունների վերաբերյալ:
Այս պահին ՀՀ Նախագահը հանդիպում է ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ նախագահի մամուլի խոսնակի օգնական Նարեկ Նիկողոսյանը:
Այսօր ԱԺ նիստում բոլոր խմբակցությունները միաձայն դատապարտեցին Ադրբեջանի ռազմական ագրեսիան: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վարհրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ վերջին ամիսների ընթացքում ագրեսոր Ադրբեջանի կողմից Մինսկի խմբին ուղղված քննադատություններից հետևում էր, որ նրանք խաղաղ բանակցային փուլը ցանկանում են փոխարինել ռազմական գործողություններով և ահաբեկչությամբ:
Իր հերթին Վրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախի Կալաձեն լրագրողներին հայտնել Է, որ Թբիլիսին մտադիր է աջակցել լարվածության թույլացմանը: «Վրաստանը՝ որպես թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հարեւան պետություն, առավելագույնս աջակցելու է իրադրության լիցքաթափման գործընթացին»,-նշել է նա:
Նարիշկինը նաեւ նշել է, որ Ռուսաստանը «այդ շատ բարդ ու ծանր հակամարտության ողջ ընթացքում եռանդուն աշխատանք է կատարել ու շարունակում կատարել, նաեւ Մինսկի խմբում, որպեսզի փորձի կարգավորել այդ հակամարտությունը»: «Պետք է ասեմ, որ Ռուսաստանը, գուցե ավելի, քան որեւէ այլ երկիր, շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության վերականգնմամբ»,- ասել է նա:
«Շոյգուի այցը Բաքու և Մեդվեդևի գալիք այցը Երևան կարող են այդ նպատակով օգտագործվել, նաև կարծում եմ, որ դրանից մի փոքր ուշ Ս. Սարգսյանին ու Ի. Ալիևին կհրավիրեն Ռուսաստան»:
«ՀՀ-ն` որպես ԵԽ ԽՎ լիիրավ անդամ, պետք է իր վերաբերմունքը հայտնի ստահակ Պեդրո Ագրամունտի հայտարարությունների վերաբերյալ: Պեդրո Ագրամունտը ստահակ Ալիևի մեղսակիցն է»,- ասաց Ն.Զոհրաբյանը: Նա նշեց, որ ՀՀ-ն պետք է նոտայով դիմի ՀՀ-ում ԵԽԽՎ գրասենյակին. «Ստահակին պետք է կոչել ստահակ»:
Մոսկվայում Հայաստանի դեսպանությունը շարունակում է ամբողջ ծավալով կատարել իր գործառույթները, ապրիլի 3-ին ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը խորհրդակցություն է անցկացրել «մի շարք ընթացիկ հարցեր քննարկելու համար»: Այդ մասին ասված է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության` «ՌԻԱ Նովոստի»-ին տված մեկնաբանության մեջ:
«Այս առավոտ մեկնել եմ Բրյուսել, որտեղ մի շարք քաղաքական հարցեր և հանդիպումներ ունեմ` վերջին իրադարձությունների համատեքստում։ Ընթացքից կտեղեկացնեմ։ Փառք հայ զինվորին»,-նշել է Արմեն Աշոտյանը:
Ռուս քաղաքագետ և հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկին «Ապոստրոֆին» տված զրույցում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը, որին զոհ են գնացել հարյուրավոր մարդիկ, կարող է ձեռնտու լինել միայն Կրեմլին, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված չեն հակամարտության էսկալացիայով:
Հայկական կիբեր բանակի հաքերները կարողացել են կոտրել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան պաշտոնական թվիթերյան էջը: Էջում այս պահին տեղադրված են հայկական լրատվականների նյութերն ու գրառումները` կիրառելով #NKpea ce, #stopAliyev, #KharabakhNow հեշթեգերը:
«Հայ հրետանավորների դիպուկ ու հեռահար կրակի տակ ընկնելով ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, որոնք ռեզերվից փորձել են տեղափոխվել առաջնագիծ, ոչնչացվել են»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ռուսական «Առաջին ալիքը» ռեպորտաժ է պատրաստել Լեռնային Ղարաբաղի առաջնագծից՝ ցույց տալով, թե ինչպիսին է իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:
Ռուսական RT միջազգային լրատվական հեռուստաընկերությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչ 2 երեխաներին, ովքեր վիրավորվել էին իրենց դպրոցի հարևանությամբ՝ Ադրբեջանի հրթիռահրետակոծության հետևանքով։
Ավերված տներ, զոհեր, վիրավորներ. ռուսական Lifenews–ի հատուկ ռեպորտաժը` ադրբեջանական Թարթառ քաղաքից:
Կանադայի արտգործնախարար Ստեֆան Դիոնն իր անհանգստությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների վերաբերյալ և կոչ արել հակամարտող կողմերին զսպվածություն ցուցաբերել և վերադառնալ կրակի դադարեցման ռեժիմին, ասվում է Կանադայի ԱԳՆ-ի կայքում:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:
Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, մինչև վերջինս չդադարեցնի ագրեսիան, հրաժարվի բռնությունից ու պարտավորվի Ղարաբաղյան հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, այդ մասին հաղորդում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը։
Աստանան կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և խստորեն հետևել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այս մասին ասվում է Ղազախստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
«Պանամական փաստաթղթերում», բացի պաշտոնական փաստաթղթերից, բերված են նաեւ հայտնի մարդկանց Էլեկտրոնային նամակագրություններն ու հաշիվները, ինչպես նաեւ շուրջ 40 ժամ տեսագրություններ եւ այլ տեղեկատվություն 21-րդ օֆշորային գոտում ավելի քան 210 հազար ընկերությունների վերաբերյալ:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ Ուկրաինայի հայերի միությունն իր աջակցությունն է հայտնել հայրենակիցներին: Այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի հայերի միությունը:
«Հայաստանը և Ադրբեջանը պետք է խուսափեն հակամարտության գոտում իրավիճակը լարող քայլերից և հայտարարություններից: ԱԳՆ-ն իր ցավակցություններն է հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին»,- նշված է հայտարարության մեջ:
«Շատ անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տեղեկություններից: Ցավում եմ մարդկային կորուստների համար: Կոչ եմ անում բոլորին պահպանել զինադադարի ռեժիմը: Բանակցությունները, այլ ոչ թե ուժն է խաղաղության և հակամարտության կարգավորման միակ ճանապարհը»,- գրել է Մարգոտ Վալստրյոմը:
Ղարաբաղյան հակամարտությունը «սառեցված» չէ:
Ռուսական Дождь հեռուստաընկերությունը զրուցել է «Կոմերսանտ» պարբերականի հատուկ թղթակից Իլյա Բարաբանովի հետ, ով այսօր եղել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքում:
Ցանկության դեպքում Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է կարգավորել մեկ շաբաթվա ընթացքում, հարկավոր է, որ դրա համար նման ցանկություն ունենա ԵԱՀԿ Մինսկի խումբը: