Իրանը հայտարարել է, որ պատրաստվում էր հարվածել Ուկրաինայի երեք թիրախների

Իրանը պատրաստվում էր հարված հասցնել Ուկրաինայի երեք թիրախների, սակայն չեղարկել է այդ ծրագիրը Ուկրաինայի կողմից ներողություն խնդրելուց հետո։ Այս մասին Իրանի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական Մոհսեն Ռեզային։

«Մենք պատրաստ էինք հարվածել Ուկրաինայի երեք օբյեկտների, սակայն այն բանից հետո, երբ այդ երկիրը ներողություն խնդրեց, մենք չեղարկեցինք հարձակումը», — ասել է Ռեզային։

Նա չի հստակեցրել, թե ինչ թիրախների մասին է խոսքը, և որտեղ են դրանք գտնվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31