Փաշինյանը լեգիտիմ չէ․ Ինչո՞ւ Պուտինը մերժեց. ի՞նչ է ասել Միշուստինը. Հայաստանին կարող են հեռացնել ԵԱՏՄ-ից․ Ալեքսանդր Անանև

168TV«Թրիգեր» հաղորդման հյուրն է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը։

Հաղորդման ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական հակամարտության զարգացումները, սեպտեմբերին սպասվող ընտրությունները Ռուսաստանում, ինչպես նաև դրանց հնարավոր քաղաքական ու աշխարհաքաղաքական հետևանքները։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններին։ Քննարկվել են Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքները, ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև այն հարցը, թե արդյո՞ք արդարացել են Երևանի սպասումները Բրյուսելի կողմից տնտեսական աջակցության հարցում։

Առանցքային թեմաներից է դարձել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, նրա հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաև ռուս-հայկական հարաբերությունների ներկա վիճակը։ Ուշադրության կենտրոնում են հայտնվել հայկական իշխանությունների պահանջները Մոսկվայի նկատմամբ, Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) շուրջ ստեղծված իրավիճակը և երկկողմ համագործակցության հետագա հեռանկարները։

Կարդացեք նաև

Քննարկվել է նաև Եվրասիական տնտեսական միության շուրջ ստեղծված իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր հեռացման մասին հայտարարություններին, միությանն անդամակցության շարունակության հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու պահանջներին, ինչպես նաև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում հայկական արտադրանքի մատակարարումների սահմանափակումների պատճառով միավորման «կաթվածահար լինելու» հարցը բարձրացնելու Նիկոլ Փաշինյանի մտադրությանը։

Բացի այդ, հաղորդման ընթացքում դիտարկվել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության դիրքորոշումը Հայաստանի եվրոպական ուղեգծի և Եվրոպական միության հետ հանրապետության հետագա ինտեգրման հնարավոր տնտեսական հետևանքների վերաբերյալ։

Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների մասին

Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Չինաստանը, և ո՛չ էլ Իրանը պաշտոնապես չշնորհավորեցին Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Դիվանագիտական լեզվով սա նշանակում է, որ՝ մենք մինչև վերջ չենք ճանաչում այդ արդյունքները։ Անշուշտ, մենք կպահպանենք հարաբերությունները, քանի որ տնտեսական կապերը մնում են։ Բայց մեզ համար նա լեգիտիմ չէ։

ԵԱՏՄ-ի և ՀԿԵ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

«Ռուսաստանը օրակարգից չի հանում ԵԱՏՄ շրջանակում պատժամիջոցների հարցը և սպասում է Փաշինյանի պատասխանին հանրաքվեի անցկացման վերաբերյալ։

Այդ պատճառով հիմա շանտաժ է սկսվել ՀԿԵ-ի շուրջ։ Հնչում են տարեկան կամ ամսական երկու միլիարդ վճարելու պահանջներ, թեև երկաթուղին կոնցեսիայի մեջ է։

Սա, կրկին, միջազգային պայմանագիր է։ Այս կոնցեսիայի իրականացման մեջ միլիարդավոր ռուբլիներ են ներդրվել։ Հայաստանում երկաթուղու օգտագործման դիմաց գումար պահանջելը նոնսենս է»։

Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպման և ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարների մասին

Ֆոն դեր Լայենը եկավ և բացի 52 միլիոնից՝ ոչինչ չառաջարկեց։ Միևնույն ժամանակ Հայաստանը միլիարդներ է կորցնում։ Հայաստանի ամբողջ արտահանման և ներմուծման մոտ 94%-ը կապված է Ռուսաստանի հետ։ Այժմ մատակարարումները փաստացի փակված են. նույնիսկ ձուկն այլևս չի հասնում ռուսական շուկա։

Արդյունքում, ֆոն դեր Լայենը Լատվիա ուղարկեց ընդամենը 10.000 հայկական ծաղիկ, և այսքանով ամեն ինչ ավարտվեց»։

ԵՄ խոստումների և եվրոպական ստանդարտների մասին

Մի բան են խոստումները, թե հայկական արտահանման 80%-ը Եվրոպական միություն կմատակարարվի առանց մաքսատուրքի։ Բայց հայկական արտադրանքը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին։ Այդ պատճառով առանց մաքսատուրքի ռեժիմը կգործի միայն այն դեպքում, եթե այդ արտադրանքը համապատասխանի ԵՄ պահանջներին։ Սակայն այժմ այն չեն ընդունում հենց ստանդարտներին չհամապատասխանելու պատճառով։ Եվրոպայում գործում են շատ խիստ ստանդարտներ, որոնք տարբերվում են Եվրասիական տնտեսական միության պահանջներից։ Իսկ արտադրությունն այդ պահանջներին հարմարեցնելու համար ոչ թե օրեր, այլ տարիներ են պետք։

ՀԱՅԿ ԴԵՐԶՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31