
Մերկելի կուսակցությունն աջակցել է Շտայնմայերի թեկնածությանը՝ Գերմանիայի նախագահի պաշտոնում. Reuters

«Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը, որը ղեկավարում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, աջակցել է երկրի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի թեկնածությանը որպես իշխող կոալիցիայի թեկնածու՝ դաշնային նախագահի պաշտոնում։
Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրին։
«Գերմանիայի Քրիստոնեա-սոցիալական միություն» կուսակցության առաջնորդ Հորսթ Զեեհոֆերը հայտարարել է, որ իր կուսակցությունը նույնպես աջակցել է Շտայնմայերի թեկնածությանը։
Նշվում է, որ իշխող կոալիցիայի կուսակցությունների ղեկավարները բազմիցս հանդիպել են՝ քննարկելու ներկայիս դաշնային նախագահ Իոահիմ Գաուկի իրավահաջորդի դերում համատեղ թեկնածուի հարցը։