Սեուտայի ճգնաժամից հետո ԵՄ-ում առաջարկում են ուժեղացնել սահմանային վերահսկողությունը

Սեուտայում տեղի ունեցած ճգնաժամից հետո Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել խստացնել սահմանային հսկողությունը և արգելապատնեշներ տեղադրել ԵՄ արտաքին սահմանների առավել խոցելի հատվածներում։ Ինչպես տեղեկացնում է Euronews-ը, այդ մասին ֆոն դեր Լայենն ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին ուղղված նամակում

Սանչեսը ԵՄ-ում իր մի շարք գործընկերների մեղադրել է Սեուտայում տեղի ունեցած միգրացիոն ճգնաժամն իր կառավարության դեմ հարձակվելու նպատակով օգտագործելու մեջ։ Օրեր առաջ երրորդ երկրների մոտ 60 000 քաղաքացի հատեց իսպանական Սեուտա անկլավի սահմանը՝ արձանագրելով Եվրոպայում նման կարճ ժամանակահատվածում տեղի ունեցած սահմանի ամենազանգվածային հատումը։ Մի քանի օր անց միգրանտների մեծ մասը վերադարձավ Մարոկկո, և իրավիճակն անկլավում կրկին համեմատաբար հանդարտվեց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31