Բաժիններ՝

Շրջանառության մեջ է դրվել երկու նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

2026 թվականի օգոստոսի 3-ին շրջանառության մեջ է դրվում երկու նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» թեմային:

Ինչպես տեղեկանում ենք «ՀայՓոստ»-ի տարածած հաղորդագրությունից, 320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն նկարիչ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանը (1926-2000թթ.)` իր կտավներից մեկի խորապատկերին, իսկ 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է իր «Արևածաղիկներ» (1970թ.) կտավը:

Նամականիշների վրա առկա են նաև «100 ԱՄՅԱԿ», «ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ» և «Հայ նկարիչ» գրառումները՝ հայերեն և անգլերեն:

Թողարկման օրը` 03 օգոստոսի 2026թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը` bpost Philately & Stamps Printing, Բելգիա

Չափսերը` 40,0 x 40,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 8 հ.

Տպաքանակը՝ 10 000 հ. x 2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31