Պուտինը հավանություն տվեց Հայաստանի և Ռուսաստանի միացյալ խմբավորման մասին համաձայնագրին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն է ստորագրել, որով հավանություն է տվել Հայաստանի եւ Ռուսաստանի միացյալ խմբավորման մասին համաձայնագրին, համապատասխան փաստաթուղթը նոյեմբերի 14-ին հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:

«Ընդունել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Միացյալ զորախմբի (ուժերի) վերաբերյալ Ռուսատանի Դաշնության եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի ստորագրման մասին Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկը»,- ասված է փաստաթղթում:

Կարգադրության տեքստի համաձայն՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հանձնարարված է ՌԴ ԱԳ նախարարության մասնակցությամբ բանակցություններ վարել հայկակակն կողմի հետ եւ համաձայնության հասնելուց հետո Ռուսաստանի անունից ստորագրել նշված համաձայնագիրը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930