Բաժիններ՝

Չելյաբինսկի մարզում Հայաստանի 3 բնակիչ է տուժել վթարի հետևանքով

Չելյաբինսկի մարզի Չեբարկուլ-Միսյաշ ավտոմայրուղում նոյեմբերի 13-ի երեկոյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է Հայաստանի 3 քաղաքացի, հայտնում է 1obl.ru-ն։

Մայրուղում բախվել են Nissan Pathfinder և ՎԱԶ 2115 ավտոմեքենաները։
Nissan Pathfinder-ի կին վարորդը չի կարողացել ղեկավարել մեքենան և դուրս գալով հանդիպակաց գոտի՝ բախվել է ՎԱԶ 2115-ին, որտեղ գտնվել են Հայաստանի քաղաքացիները։

Վերջիններս տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ախտորոշվել են փակ գլխուղեղային վնասվածք, ուղեղի ցնցում, կրծքավանդակի սալջարդ։
Nissan Pathfinder-ի ուղևորները չեն տուժել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930