Բաժիններ՝

«ԵՄ-ի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ անփոփոխ է». Մոգերինի

Եվրամիությունը մտադիր չէ փոխել Ռուսաստանի հարցով դիրքորոշումը, անգամ, եթե ԱՄՆ-ն փոխի իր տեսակետը, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հետ արտակարգ հանդիպումից հետո։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, գիտեք, որ ԵՄ-ը զբաղեցրել է շատ սկզբունքային դիրքորոշում Ղրիմի անօրինական միացման և Ուկրաինայի իրավիճակի պատճառով։ Դա չի փոխվի, չնայած մյուսների քաղաքականության հնարավոր փոփոխությանը»,- հայտարարել է նա լրագրողներին։

Մոգերինին նշել է, որ «ԵՄ-ն շփվում է ու աշխատում Ռուսաստանի հետ բազմաթիվ հարցերում, այդ թվում՝ իրանական միջուկային պայմանավորվածությունների, մերձավորարևելյան խաղաղ գործընթացի, Լիբիայի, ահաբեկչության հակազդման շրջանակներում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930