Զելենսկին պաշտոնանկ է արել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Օլգա Ստեֆանիշինային ազատել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Դրա մասին նշվում է Զելենսկու համապատասխան հրամանագրում։

Ազատման պատճառը չի նշվում, փոխանցում է УНИАН-ը։

Ֆեյսբուքում իր էջում Ստեֆանիշինան հայտարարել է, որ հրաժարական է տվել սեփական ցանկությամբ։

Նա ընդգծել է, որ այն ծրագրի հիմնական կետերը, որով ժամանել էր ԱՄՆ, կատարվել են։

«Մենք մեծացրել ենք ամերիկյան զենքի մատակարարումները և պահպանել աջակցությունը հենց այն պահին, երբ Վաշինգտոնում քաղաքական իրավիճակը փոխվում էր ոչ մեր օգտին։ Մենք այդ աջակցությունն ամրագրել ենք օրենքներում, որոնք կդիմանան վարչակազմի ցանկացած փոփոխության։ Եվ ամենակարևորը՝ մենք փոխել ենք հենց Ուկրաինայի դերը՝ օգնություն ստացող երկրից դեպի երկիր, որի մեջ ներդրումներ են անում և որի տեխնոլոգիաները ձեռք են բերում»,- հավելել է դիվանագետը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31