Հիլարի Քլինթոնը որոշել է ամուսնալուծվել. ԶԼՄ-ներ
ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը որոշել է ամուսնալուծվել, գրում է Christian Times Newspaper թերթը։
Պարբերականը, մասնավորապես, հրապարակել է հայցի հայտարարության պատճենը, որը իբր նոյեմբերի 10-ին ներկայացվել է Նյու Յորք նահանգի Վեստչեստեր շրջանի դատարան։
Ամուսնալուծության պատճառ են նշվում «անհաղթահարելի տարաձայնությունները»։
Հաղորդվում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին և Հիլարիին վաղուց միավորում են գործնական հարաբերությունները։
Ներկայումս՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտությունից հետո, Հիլարի Քլինթոնը պաշտոնապես որոշել է հրաժեշտ տալ ամուսնուն։
Բիլն ու Հիլարին ամուսնացել են 1975թ. հոկտեմբերի 11-ին։