Բաժիններ՝

Զապորոժիեում Հայաստանի քաղաքացին ցանկացել է անպատասխան սիրո պատճառով ինքնասպան լինել

Զապորոժիեում իրավապահները կարողացել են կանխել Հայաստանի քաղաքացու ինքնասպանությունը, հայտնում է տեղի «Вместе» պարբերականը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրներին։

Երիտասարդը ցանկացել է ինքնասպան լինել անպատասխան սիրո պատճառով։
Նա իր բնակարան է կանչել իր սիրելիին (ում հետ եկել է նաև նրա ազգականը) և սպառնացել է դանակով խոցել իր սիրտը։

14991923_820336584776328_1273577391762512687_n

14963203_820336558109664_2685731037830062563_n

14956529_820336594776327_2363058921258662581_n

Աղջկա ազգականին, որը փորձել է համոզել նրան այդ քայլին չդիմել, հաջողվել է դանակը խլել երիտասարդից, սակայն վերջինս որոշել է ինքնասպան լինել՝ նետվելով պատուհանից։
Այդ պահին բնակարան են մուտք գործել իրավապահները, որոնց կանչել էր աղջիկը։

15033619_1828459754105040_825107495_n

Նրանց հաջողվել է կանգնեցնել երիտասարդին, ինչից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և ցուցաբերվել է առաջին օգնությունը։ Տղամարդը հասցրել էիր իրեն վնասել, սակայն վնասվածքները ծանր չեն եղել։

15049546_1828459294105086_2128977726_n

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930