Հիլարի Քլինթոնի ամուսնալուծությունը՝ հերթական խաբեությունը. Huffington Post
ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտություն կրելուց 1 օր անց Christian Times Newspaper-ը գրեց, թե ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը որոշել է ամուսնալուծվել ամուսնուց՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնից։
Պարբերականը, մասնավորապես, հրապարակել էր հայցի հայտարարության պատճենը, որը իբր նոյեմբերի 10-ին ներկայացվել է Նյու Յորք նահանգի Վեստչեստեր շրջանի դատարան։
Ամուսնալուծության պատճառ էին նշվել «անհաղթահարելի տարաձայնությունները»։
Հաղորդվում էր, որ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին և Հիլարիին վաղուց միավորում են գործնական հարաբերությունները։
Նշենք, որ Քլիթոն ամուսինները ամուսնացել են 1975 թվականին։
Ամուսնալուծության մասին լուրը տարածել էր snopes.com-ը, որը հղում էր կատարել Christian Times Newspaper-ը-ին։
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ մամուլը տարածում է Քլինթոնների ամուսնալուծության մասին հերթական ապատեղեկատվությունը։
2014թ. National Report-ն իր օնլայն հրապարակումներից մեկում, հղում կատարելով իր անանուն աղբյուրին, դարձյալ հայտարարել էր զույգի ամուսնալուծության մասին։
Huffington Post-ը հիշեցնում է, որ օրեր առաջ Քլինթոն ամուսիններին և նրանց շանը Նյու Յորքի հյուսիսում գտնվող անտառում զբոսնելիս տեսել էր մի կին և լուսանկարվել Հիլարի Քլինթոնի հետ։