
«Անա Իվանովիչից գեղեցիկ ոչ մեկին չեմ տեսել կյանքում». Դոնալդ Թրամփ

Թրամփը խոստովանել է այդ մասին սերբուհու՝ Բաստիան Շվայնշտայգերի հետ ամուսնանալուց 3 տարի առաջ:
2013թ. Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչի հետ հանդիպման ժամանակ Թրափն իր հիացմունքն է հայտնել Անա Իվանովիչի վերաբերյալ:
«Նա ամենագեղեցիկ կինն է, որին ես տեսել եմ կյանքում: Ուղղակի գեղեցկագույնը»,- հայտարարել է Դոնալդը:
Այդ հանդիպման ժամանակ ԱՄՆ ապագա նախագահը հայտնել է, որ տեսնվել է Իվանովիչի և Ջոկովիչի հետ և ընդգծել է, որ սերբ թենիսիստները հայտնի են դարձնում իրենց երկիրը ամբողջ աշխարհում:
Ամռանը աշխարհի նախկին առաջին ռակետը հայտարարել է հավաքականում կարիերայի ավարտի մասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը