Թուրքիայում առաջարկում են Ստամբուլը դարձնել ձմեռային մայրաքաղաք
Թուրքիայի քաղաքացիներն առաջարկել են Ստամբուլը կլիմայի շնորհիվ դարձնել ձմեռային մայրաքաղաք, փակել առևտրի կենտրոնները կիրակի օրերին և պետական ծառայողների համար սահմանել չորսօրյա աշխատանքային գրաֆիկ։ Նման առաջարկներ է ստացել խորհրդարանը նախորդ ամիս, հայտնում է NTV հեռուստաալիքը։
«Արտասովոր դիմումների թվում են` Ստամբուլը ձմեռային մայրաքաղաք դարձնելու առաջարկը, իսկ Անկարան թողնել որպես ամառային մայրաքաղաք։ Քաղաքացիները նաև առաջարկում են արգելել մասնավոր դետեկտիվների գործունեությունը, փակել առևտրի կենտրոնները կիրակի օրերին և պետծառայողների համար սահանել չորսօրյա աշխատանքային շաբաթ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Թուրքիայի խորհրդարանի դիմումների հանձնաժողովը հուլիսին ավելի քան 1.6 հազար առաջարկ է ստացել, որոնցից միայն 207–ը կանայք են գրել։

