Ռուսաստանը դաշնակիցներ է ձեռք բերում Արևելյան Ուկրաինայում. The Wall Street Journal
Մոլդովայում և Բուլղարիայում նախագահական ընտրությունների արդյունքները վկայում են այն մասին, որ այդ երկրների հարաբերությունները Ռուսաստանի հետ զգալիորեն կամրապնդվեն, գրում է The Wall Street Journal-ը։
Ինչպես նշում է պարբերականը, «ռուսամետ թեկնածուները, որոնք ամենայն հավանականությամբ, հաղթանակել են Մոլդովայի և Բուլղարիայի նախագահական ընտրություններում», կդառնան Ռուսաստանի նոր դաշնակիցները, ինչը կմեծացնի նրա ազդեցությունը Արևելյան Եվրոպայում։
Ըստ թերթի տեսակետի՝ պարտված կողմը կլինի Եվրամիությունը։
Նշվում է, որ երկու երկրներն էլ հակառակ ընթացք են տալիս երկար ժամանակ Արևմուտքի հետ շարունակվող մերձեցմանը, որը, ինչպես նրանց է թվում, չափազանց քիչ պտուղներ է տվել։
The Wall Street Journal-ը ներկայացնում է հայտարարության տեքստը, որը լրագրողներին էլեկտրոնային փոստով ուղարկել էր Սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը, որը, ըստ վերջին տվյալների, հաղթանակել է Մոլդովայի ընտրություններում։
«Ես արմատապես կլավացնեմ Մոլդովայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները»,- գրել է Դոդոնը։
«Այդ հարաբերությունները շատ կարևոր են երկրի բնակիչների համար»,- ընդգծել է քաղաքական գործիչը։
Պարբերականը ենթադրում է, որ երկու երկրների նախագահական ընտրությունները վկայում են այն մասին, որ Եվրամիության հիմքը «ծածկվում է ճաքերով»։
Թերթը հիշեցնում է, որ Հունգարիայի և Լեհաստանի ղեկավարները վերջին ամիսներին կոչ են անում, որ ԵՄ-ն վերակազմավորվի այնպես, որ դրանում ընդգրկված պետությունները ավելի մեծ ազատություն ունենան։