Բաժիններ՝

Քիշնևում բողոքի ցույցեր են՝ ընդդեմ ռուսամետ նորընտիր նախագահի

Քիշնևի (Մոլդովա) կենտրոնական հրապարակում «Պատիվ, արժանապատվություն և հայրենիք» քաղաքացիական հարթակը հավաքել է երկրի նախագահական ընտրությունների արդյունքից դժգոհ ընտրողներին, հայտնում է Point.md-ն։

Բողոքի ակցիայի մասնակիցները, հիմնականում՝ երիտասարդներ, միտինգի են գնացել ռումինական դրոշներով։ Մոլդովական դրոշների վրա ցուցարարները փակցրել են երկրի գերբը։

1908695

Ցուցարարները երթով շարժվել են դեպի ԿԸՀ, որտեղ էլ շարունակում են բողոքի ցույցը։
Հիշեցնենք, որ երեկ Մոլդովայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակել է Սոցիալիստական կուսակցությունից ռուսամետ թեկնածու Իգոր Դոդոնը։
Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին Դոդոնն ու աջ եվրոպամետ կուսակցությունների թեկնածու Մայա Սանդուն:

1908693

Առաջին փուլում նրանք 9 թեկնածուների թվում հավաքել էին ամենաշատ ձայները՝ Դոդոնը՝ 47.98%, Սանդուն՝ 38.71%:

Մոլդովայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է հոկտեմբերի 30-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս