ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ կարող են միջուկային զենք կիրառել՝ դաշնակիցներին պաշտպանելու համար

ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությունը չի բացառում զանգվածային ոչնչացման զենքի կիրառում՝ դաշնակիցներին պաշտպանելու համար, РИА Новости-ին հայտարարել է կազմակերպությունում մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

«Այդ Ռազմավարության զարգացման նպատակով ընդունված փաստաթղթերը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ռազմական դոկտրինը ենթադրում են միջուկային զենքի օգտագործման հնարավորություն, ներառյալ՝ հարձակման դեպքում դաշնակիցներին պաշտպանելու համար»,- նշել է նա՝ ի պատասխան այն հարցին՝ արդյոք նման սպառազինություն կարո՞ղ է հայտնվել դաշինքի այլ երկրներում։

Զրուցակիցը պարզաբանել է, որ ՀԱՊԿ-ում ընդունված փաստաթղթում հավաքական անվտանգության ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների շարքում նշվում են ռազմական միջուկային ներուժ ունեցող պետությունների թվի աճի հնարավորությունը, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի ու դրա տեղափոխման միջոցների տարածումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31