Ռուսական RT միջազգային լրատվական հեռուստաընկերությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչ 2 երեխաներին, ովքեր վիրավորվել էին իրենց դպրոցի հարևանությամբ՝ Ադրբեջանի հրթիռահրետակոծության հետևանքով։
Ավերված տներ, զոհեր, վիրավորներ. ռուսական Lifenews–ի հատուկ ռեպորտաժը` ադրբեջանական Թարթառ քաղաքից:
Կանադայի արտգործնախարար Ստեֆան Դիոնն իր անհանգստությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների վերաբերյալ և կոչ արել հակամարտող կողմերին զսպվածություն ցուցաբերել և վերադառնալ կրակի դադարեցման ռեժիմին, ասվում է Կանադայի ԱԳՆ-ի կայքում:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:
Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, մինչև վերջինս չդադարեցնի ագրեսիան, հրաժարվի բռնությունից ու պարտավորվի Ղարաբաղյան հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, այդ մասին հաղորդում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը։
Աստանան կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և խստորեն հետևել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այս մասին ասվում է Ղազախստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
«Պանամական փաստաթղթերում», բացի պաշտոնական փաստաթղթերից, բերված են նաեւ հայտնի մարդկանց Էլեկտրոնային նամակագրություններն ու հաշիվները, ինչպես նաեւ շուրջ 40 ժամ տեսագրություններ եւ այլ տեղեկատվություն 21-րդ օֆշորային գոտում ավելի քան 210 հազար ընկերությունների վերաբերյալ:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ Ուկրաինայի հայերի միությունն իր աջակցությունն է հայտնել հայրենակիցներին: Այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի հայերի միությունը:
«Հայաստանը և Ադրբեջանը պետք է խուսափեն հակամարտության գոտում իրավիճակը լարող քայլերից և հայտարարություններից: ԱԳՆ-ն իր ցավակցություններն է հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին»,- նշված է հայտարարության մեջ:
«Շատ անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տեղեկություններից: Ցավում եմ մարդկային կորուստների համար: Կոչ եմ անում բոլորին պահպանել զինադադարի ռեժիմը: Բանակցությունները, այլ ոչ թե ուժն է խաղաղության և հակամարտության կարգավորման միակ ճանապարհը»,- գրել է Մարգոտ Վալստրյոմը:
Ղարաբաղյան հակամարտությունը «սառեցված» չէ:
Ռուսական Дождь հեռուստաընկերությունը զրուցել է «Կոմերսանտ» պարբերականի հատուկ թղթակից Իլյա Բարաբանովի հետ, ով այսօր եղել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքում:
Ցանկության դեպքում Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է կարգավորել մեկ շաբաթվա ընթացքում, հարկավոր է, որ դրա համար նման ցանկություն ունենա ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանը Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ հեռախոսազրույցներում կոչ է արել շուտափույթ ապասառեցնել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարել է պատրաստակամության մասին՝ հանդես գալ որպես չեզոք միջնորդ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև, ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ԼՂ-ում իրավիճակի սրումը, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Մինչ Ադրբեջանը հայտարարում է հրադադարի պատրաստակամության մասին, Associated Press գործակալության օպերատորը ադրբեջանական տարածքում, ամենայն հավանականությամբ, գաղտնի նկարահանել է ադրբեջանական զինուժի հրետակոծության եւ տեխնիկայի տեղաշարժի կադրեր։
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Faceook-ի իր էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի սահմանի ողջ երկայնքով տեղի ունեցող ռազմական գործողություններին: Վերջինս, մասնավորապես, կարծիք է հայտնել, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներկայում ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին:
Հայ Հեղափոխական Դաշնակցության Միացյալ Թագավորության մարմինը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիան, մասնավորապես, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմից զանգվածային ռազմական գործողությունների ձեռնարկումը:
Ադրբեջանում Թուրքմենստանի դեսպանատունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներում երեկվանից տարածվող լուրերը ԼՂ հակամարտության վերջին իրադարձությունների վերաբերյալ Թուրքմենստանի պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ:
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի սրման կապակցությամբ դարձյալ հանդես է եկել հայտարարությամբ, որը հրապարակվել է ԵԽԽՎ կայքում:
Այսօր մեր ժողովուրդը կանգնած է ևս մեկ փորձության առջև: Ադրբեջանի արկածախնդիր ղեկավարությունը օգտվելով աշխարհաքաղաքական խառնաշփոթ իրավիճակից՝ համոզված լինելով, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը կատարելու է հովանավորի իր դերը, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումով բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:
Հանդիպմանն ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը դեսպանին հայտնել է հայկական կողմի խորը տարակուսանքը 2016թ. ապրիլի 2-ին տարածված Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների վերաբերյալ Բելառուսի Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած մի շարք դրույթների կապակցությամբ:
«Կարծում եմ՝ Հայաստանը պետք է բավական լավ ստարտեգիա մշակի այս կառույցի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ, որը ոչ միայն Արևմուտքին թույլ կտա պահպանել խաղաղությունը տարածաշրջանում, այլ նաև Հայաստանին թույլ կտա անել: Այս կտրվածքով՝ իհարկե միայն հույսը դնել տարբեր լիդերների հայտարարությունների վրա՝ քիչ է, բայց եկեք չթերագնահատենք մի բան՝ այս հայտարարությունները մի բան են ցույց տալիս. պատերազմ սանձազերծողը խնդիր է ունենալու: Այդ կոչերն այնքանով են կարևոր, որ գոնե Ադրբեջանը պետք է հասկանա, որ ինքն իր ռազմական ավանտյուրան միջագայնորեն լեգիտիմացնելու խնդիր է ունենալու, սա թերևս կարևոր բան է»:
Օդանավակայանի գործադիր տնօրեն Արնաուդ Ֆեիստը ապրիլի 2-ին ասել է, որ «այս թռիչքներն առաջին հույս արթնացնող նշանն են, որ օդանավակայանը ոտքի է կանգնում վախկոտ հարձակումից հետո»:
Ռուս ռազմական փորձագետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը «Интерфакс-АВН»-ի հետ զրույցում նշել է, որ տեխնիկապես Ադրբեջանն ուժեղ է, սակայն Լեռնային Ղարաբաղի բանակն ունի անհրաժեշտ միջոցներ` պաշտպանական գործողություններ իրականացնելու համար:
Խաղաղօվկիանոսյան Վանուատուի Հանրապետության մերձափնյա շրջաններում ապրիլի 3-ին գրանցվել է 7.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Կա ցունամիի վտանգ: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
«Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է: Կարծում եմ, որ Ռուսաստանը կներդնի բոլոր ջանքերը` այս փուլում հակամարտությունը մարելու համար: Շատ եմ ցանկանում հույս ունենալ, որ Ռուսաստանն այդ քայլերում միայնակ չի լինի, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ը նույնպես կասեն իրենց խոսքը»,- ասել է Պուխովը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում ապրիլի 3-ին սուրբ և անմահ պատարագի ավարտին տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն ապրիլի 1-2-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Ադրբեջանի դավադիր հարձակումներին զոհ գնացած նահատակ զինվոր հերոսների և քաղաքացի անմեղ զոհերի հոգիների համար:
Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում բռնկվող լարվածության տարբեր փուլերում Թվիթեր սոցիալական ցանցի իր միկրոբլոգում առանձնակի հայատյաց ակտիվություն ցուցաբերող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս օրերին տարօրինակորեն լռում է։