Բաժիններ՝

Բրիտանիան և Ֆրանսիան խափանել են Թրամփի հարցով ԵՄ հանդիպումը. FT

Բրիտանիան և Ֆրանսիան խափանել են ԵՄ երկրների արտակարգ հանդիպումը, որտեղ պետք է քննարկվեր ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը, հայտնում է Financial Times-ը։

Թերթի տեղեկություններով՝ դիվանագետները ցանկանում էին հանդիպում կազմակերպել, որպեսզի «ազդանշան ուղարկեին այն մասին, թե ինչ է ակնկալում ԵՄ-ն» Թրամփից։
Սակայն Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները խափանել են տվյալ նիստի անցկացումը, ինչը, ըստ թերթի, այն բանի դիրքորոշումն է, որ դաշինքի անդամների շրջանում տվյալ հարցի շուրջ միասնական դիրքորոշում չկա։

Պարբերականը գրում է, որ դա ցուցադրում է դաշինքի ռեակցիայի կոորդինացման դժվարությունը Թրամփի հաղթանակի դեպքում, որը կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի առաջ ԱՄՆ-ի պարտավորությունները։

Գերմանիան, օրինակ, ցանկացել է ցուցադրել, որ ԵՄ-ն կարողանում է արագ պատասխանել արտաքին քաղաքականության ոլորտում հարցերին։

Նշվում է, որ Եվրամիությունը պատրաստվում է հանդիպում անցկացնել այն բանի ֆոնին, երբ Թրամփը կկատարի իր առաջին կարևոր նշանակումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս