
Պեսկովը չի բացառել Պուտինի և Թրամփի շփումները մինչ երդմնակալությունը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի շփումները մինչ նրա երդմնակալությունը։
«Չգիտեմ՝ արդյոք կլինեն ինչ-որ շփումներ նախագահի և Թրամփի միջև մինչ երդմնակալությունը։ Ինձ դա հայտնի չէ, սակայն, իհարկե, դա չի կարելի բացառել։ Շնորհավորական ուղերձն արդեն ուղարկված է»,- ասել է Պեսկովը «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Թրամփի հետ հեռախոսազրույց տեղի չի ունեցել։ Պեսկովի խոսքով՝ կարևորը չափազանցված սպասումներից խուսափելն է։
Մոսկվան առաջնորդվում է նրանով, որ Թրամփը պատրաստ է խոսել։
«Փառք Աստծո, եթե այդ պատրաստակամությունը հաստատվի»,- ասել է նա։
Նա հույս է հայտնել, որ «ինչ-որ երկխոսություն կառաջանա, քանի որ ներկայումս հարաբերությունները վատ վիճակում են»։