
«ԵՄ-ն ակնկալում է ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցություն ծավալել». Մոգերինի

Եվրամիության երկրների արտգործնախարարներն ակնկալում են բավական սերտ համագործակցություն ԱՄՆ-ի հետ նախագահի պաշտոնը Դոնալդ Թրամփի կողմից զբաղեցնելուց հետո, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։
«Մենք միասին որոշել ենք համագործակցել հաջորդ վարչակազմի հետ՝ սկսած անցումային շրջանի առաջին իսկ շաբաթվանից»,- հայտարարել է նա Բրյուսելում՝ նախարարական ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ինչպես նշել է Բելգիայի վարչապետ Դիդիե Ռեյնդերսը, ինչպիսին էլ որ լինի ԱՄՆ նախագահի նոր ադմինիստրացիան, այն պետք է իմանա, որ Եվրոպան պետք է ուժեղացնի անվտանգության ու պաշտպանության միջոցառումները։
Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն քննադատել է «հուսահատ և հիստերիկ մեկնաբանությունները», որոնք արվել էին ԵՄ որոշ առաջնորդների կողմից նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո։
ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների պաշտոնական գագաթաժողովում քննարկվելու են Թուրքիայի հետ հարաբերություններն ու ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցությունը։