Բաժիններ՝

Վարիկոզ երակների լայնացումը՝ ամռանը

Վարիկոզ հիվանդությունն իրենից ներկայացնում է ստորին վերջույթների ենթամաշկային երակների լայնացում: Հիվանդության զարգացման ընթացքում կարող են ի հայտ գալ այտուց, ցավ, մաշկի գույնի փոփոխություններ, հոգնածություն:

Վարիկոզի առկայությունը, աստիճանը, ինչպես նաև թրոմբի առկայությունը պարզելու համար կատարվում է դուպլեքս հետազոտություն:

Ամռան ամիսներին բնորոշ է վարիկոզ հիվանդության սրացումը, քանի որ բարձր ջերմաստիճանը նպաստում է երակների ավելի շատ լայնացմանը, նրանց տոնուսի նվազմանը, արյան շրջանարության դանդաղեցմանը:

Ի՞նչ անել, որպեսզի ամռանը վարիկոզը չսրանա և չխորանա՝

Կարդացեք նաև

  • Ջրային պրոցեդուրաներ-լող, կոնտրաստային ցնցուղ, որոնք լավացնում են արյան շրջանարությունը:
  • Խուսափել բարձրակրունգ կոշիկներից-ցանկալի է կրել կրունկի միջին չափս ունեցող կոշիկներ (մինչև 4սմ), առանց կրունկի կոշիկներ կարող են կրել այն կանայք, որոնք չունեն անոթային խնդիրներ:
  • Շատ ջուր խմել՝ 1.5-2.0լ: Եթե օրգանիզմը չի ստանում բավարար քանակով հեղուկներ, ջրազրկվում է, որի արդյունքում արյան մածուցիկությունը բարձրանում է, շրջանարությունը դանդաղում է և ստեղծվում է մեծ ծանրաբերնվածություն երակների վրա:
  • Քայլել առավոտյան և երեկոյան -ֆիզիկական ակտիվությունը լավացնում է արյան շրջանարությունը:
  • Օգտագործել արևապաշտպան քսուկներ:
  • Կարգավորել սննդակարգը-խուսափել ապխտած, յուղոտ, աղի, կծու մթերքներից, ալկոհոլից, օգտագործել ավելի շատ միրգ և բանջարեղեն:
  • Հետևել քաշին-քաշի ավելացումը նպաստում է վարիկոզի զարգացման:
  • Խուսափել ցերեկային ժամի արևից:
  • Օգտագործել կոմպրեսիոն տրիկոտաժ, որը օգնում է արյան շրջանարությանը: Կոմպրեսիոն տրիկոտաժի տեսակը անպայման նշանակվում է բժշկի կողմից:

Ադրինա Լևոնի Թորգոմյան

ճառագայթաբան

doctors.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31