Թուրքիայի ռազմարդյունաբերական արտահանման ծավալները հասել են 1.12 մլրդ դոլարի
Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Հալուք Գյորգունը հայտնել է, որ ռազմարդյունաբերության ու ավիատիեզերական ոլորտի արտահանման ծավալներն ընթացիկ տարվա հուլիսին հասել է 1.12 մլրդ դոլարի։ Այդ ցուցանիշը 14.4%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ըստ Գյորգունի՝ հունվար-հուլիս ամիսներին արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 26.2%-ով՝ հասնելով 5.787 մլրդ դոլարի:
Նա նաև նշել է, որ Թուրքիան շարունակում է զարգացնել ինժեներական կարողությունները, արտադրական հզորությունը և համաշխարհային մրցունակությունը։
Ermenihaber

